ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Միասնական քննությունները կսկսվեն հունիսի 3-ից

Միասնական քննությունները կսկսվեն հունիսի 3-ից
02.05.2014 | 13:52

Միասնական քննություններն անցկացնելու նպատակով գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հանրապետության տարածքում կձևավորվեն 34 միասնական քննական կենտրոններ։

Նշենք նաև, որ արդեն հայտնի են միասնական քննությունների օրերը։ Մասնավորապես «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաների միասնական քննությունները նշակվել են այս տարվա հունիսի 3-ին։ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից միասնական քննությունը հունիսի 6-ին է։ «Ֆիզիկայի» քննությունը հունիսի 10-ին է, «Օտար լեզվի» քննությունը՝ հունիսի 13-ին, «Մաթեմատիկա» առարկայի քննությունը՝ հունիսի 17-ին։ «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների միասնական քննությունները կանցկացվեն հունիսի 20-ին, իսկ «Ռուսաց լեզվի» քննությունը տեղի կունենա հունիսի 23-ին։

Դիտվել է՝ 1954

Մեկնաբանություններ