«Արտ-ֆեստ» երիտասարդական հանրապետական երկրորդ բաց փառատոնը կմեկնարկի մայիսի 10-ին` ԵԹԿՊԻ-ի ուսումնական թատրոնում:
«Արտ-ֆեստ»-ն ընդգրկում է արվեստի մի քանի տեսակներ՝ թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն): Մասնակցում են 16-35 տարիքային սահմանում գտնվող քաղաքացիները: Կազմակերպիչները վստահեցնում են, որ մեծ է հետաքրքրությունը և՛ մայրաքաղաքի, և՛ մարզերի երիտասարդների շրջանում: Ստացվել է մասնակցության 155 հայտ:
Մասնագիտական հանձնախմբի անդամներն են` ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը, վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանը, հեռուստամեկնաբան Արթուր Բախտամյանը, նկարիչ Սամվել Սևադան և այլք:
Փառատոնն այս տարի կրելու է «Մեկ տանիքի ներքո» խորագիրը: Նվիրվելու է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Արմեն Մազմանյանի հիշատակին: