ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

The Guardian. «Հայաստանը անբացատրելիորեն ֆավորիտ է»

The Guardian. «Հայաստանը անբացատրելիորեն ֆավորիտ է»
09.05.2014 | 23:36

Բրիտանական The Guardian-ի գնահատմամբ՝ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում «մասամբ անբացատրելիորեն» ֆավորիտ է Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն և հաղթելու շանսեր ունի: Ստյուարտ Հերիթիջը անբացատրելիորեն ֆավորիտ ասելով՝ նկատի ունի, որ երգը Ջեյմս Արթուրի երրորդ սինգլի նման է հնչում, սկսվում է ձանձրալի, դառնում շատ բարձր, հետո նորից ձանձրալի։ Հեղինակը հավանական հաղթող է անվանել նաև Շվեդիայի ներկայացուցչի երգը։ Մրցույթի եզրափակիչ փուլը մայիսի 10-ին է, ելույթ կունենա 26 մասնակից: Առաջին և երկրորդ փուլերի՝ եզրափակիչ անցած մասնակիցներին կմիանան Դանիայի, մրցույթի գլխավոր հովանավոր երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի մասնակիցները: Արամ Սարգսյանը ելույթ կունենա 7-րդը:

Դիտվել է՝ 1049

Մեկնաբանություններ