ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Համաեվրոպական գրական գիշեր

Համաեվրոպական գրական գիշեր
13.05.2014 | 12:43

Մայիսյան մեկ օր եվրոպական տարբեր քաղաքներում հանրահայտ արվեստագետներն արտասովոր պայմաններում ընթերցում են եվրոպացի գրողների ստեղծագործությունները: Այդ օրը եվրոպական տարբեր քաղաքներ միավորվում են «Համաեվրոպական գրական գիշեր» նախաձեռնության շրջանակում և գրական ընթերցումների միջոցով հանրությանը ներկայացնում եվրոպական գրականության նոր և արդեն դասական դարձած անուններին:

Բրիտանական խորհուրդն արդեն չորրորդ տարին է միանում է «Համաեվրոպական գրական գիշեր» նախաձեռնությանը: Այս տարի միջոցառմանը միացել են Երևանում Բրիտանական դեսպանատունը, Երևանի մետրոպոլիտենը, Հայ գրականության հիմնադրամը և «Արտբրիջ» սրճարանը:
Մայիսի 14-ին դերասան Արսեն Գրիգորյանը մետրոպոլիտենի չորս կայարանում կընթերցի հատվածներ բրիտանական գրականությունից:
Ընթերցումները կմեկնարկեն ժամը 13.00-ին «Բարեկամություն» կայարանից, որտեղ Արսեն Գրիգորյանը կընթերցի հատվածներ Ալիսոն Լյուիս Քենեդիի «Անջնջելի արարքներ» պատմվածքների ժողովածուից (Ալեքսանդր Աղաբեկյանի թարգմանությամբ):
ժամը 14.00-ին արդեն «Երիտասարդական» կայարանում դերասանը կընթերցի Ջոն Օսբորնի «Ետ նայիր՝ զայրացած» պիեսը (Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ): «Հանրապետության» հրապարակ կայարանում ժամը 15.00-ին Արսեն Գրիգորյանը կներկայացնի Ռասել Սելին Ջոնսի «Կործանման եզրին» ստեղծագործությունը (Ալեքսանդր Աղաբեկյանի թարգմանությամբ): Ժամը 16.00-ին Զորավար Անդրանիկ կայարանում դերասանը կընթերցի Դեբորա Քեյ Դևիսի «Ինչպիսին, որ կամ» (Ալեքսանդր Աղաբեկյանի թարգմանությամբ) ստեղծագործությունը:
Իսկ ժամը 17.00-ին անգլիական գրականության սիրահարները կարող են այցելել Հյուսիսային պողոտա: Այստեղ, ինչպես Բրիտանիայում, ժամը հինգին կմատուցվի թեյ, որին զուգահեռ Հայ գրականության հիմնադրամի ներկայացուցիչները կընթերցեն անգլիացի գրողների ստեղծագործությունները:
Մայիսի 15-ին` ժամը 19.00-ին, «ԱրտԲրիջ» սրճարանում Ջոն Օսբորնի ստեղծագործություններից կընթերցեն գրողներ Հասմիկ Սիմոնյանը, Արմեն Օհանյանը և Հովհաննես Թեքգյոզյանը: Հանդիպումը կվարի Ջոնաթան Էյվսը:
Միջոցառման ինֆորմացիոն գործընկերն է «Սիվիլնեթը»:


Լուսանկարը` Նազիկ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Դիտվել է՝ 739

Մեկնաբանություններ