ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Էյֆմանը ստեղծում է նոր բալետ` Ֆիցջերալդի «Գիշերը քնքուշ է» վեպի հիման վրա

Էյֆմանը ստեղծում է նոր բալետ` Ֆիցջերալդի «Գիշերը քնքուշ է» վեպի հիման վրա
20.05.2014 | 15:51

Պարարվեստի վարպետ Բորիս Էյֆմանը պատրաստում է նոր բեմադրություն` Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Գիշերը քնքուշ է» վեպի հիման վրա:

Ծրագրվում է, որ ներկայացման պրեմիերան Ռուսաստանում կկայանա տարեվերջին:
«Շատ բաներ կախված են բեմը վարձակալելուց, որտեղ պետք է այն ներկայացվի: Պարադոքս է. այսօր արդեն ես կարող եմ ասել, որ բալետի պրեմիերան Փարիզում կկայանա 2015թ. մայիսի 9-ին, իսկ ապրիլ-մայիսին նոր բեմադրությունը կներկայացվի Նյու-Յորքում, Չիկագոյում, Լոս-Անջելեսում, Սան-Ֆրանցիսկոյում: Չնայած դրան` ես չեմ կարող ասել, թե երբ կլինի պետերբուրգյան պրեմիերան»,- ասել է բալետի վարպետը:
«Ֆիցջերալդի վեպը մեզ տեղափոխում է 20-ական թվականների ամերիկյան ժամանակները: Մեր ներկայացման մեջ մենք սուզվում ենք այն դարաշրջանում, որտեղ ուրախությունը զուգորդվում է հուսահատությանը, իսկ թռիչքին անխուսափելիորեն հաջորդում է անկումը: «Ջազի դարաշրջանի» անզուսպ ուրախության ֆոնին բալետում ծավալվում է իսկական հոգեբանական դրամա»,-ասել է Էյֆմանը:

Դիտվել է՝ 1504

Մեկնաբանություններ