ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Թևանիկը»` Կաննի փառատոնի կինոշուկայում

«Թևանիկը»` Կաննի փառատոնի կինոշուկայում
28.05.2014 | 12:31

Առնոլդ Աղաբաբովի կինոսցենարի հիման վրա ստեղծված` Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի էկրանավորումը վերջին շրջանի մշակութային կարևոր իրադարձություններից էր: Կինոհանրությունը բարձր գնահատեց աշխատանքը, կարծիքներ հնչեցին, որ ստեղծվել է Արցախյան ազատամարտի մասին պատմող առաջին ֆիլմը:

Ջիվան Ավետիսյանը վերջերս է վերադարձել Կաննի 67-րդ փառատոնի կինոշուկայից: irates.am-ի հետ զրույցում նա ասաց, որ Կանն իրականում ծանր ու դաժան շուկա է, ուր հայկական կինոյին ոչ ոք չի սպասում, այնտեղ գովազդային արշավներ չես կարող իրականացնել: «Օրվա թերթում կազմի վրա տեղադրում ես ֆիլմի գովազդը և հաջորդ առավոտյան բոլորը խոսում են քո ֆիլմից: Մենք այդ միջոցները չունեինք»: Փոխարենը` աշխատանքի, նամակագրության, անձնական հանդիպումների արդյունքում հաջողվել է 43-տեղանոց դահլիճում ապահովել 50-ից ավելի հանդիսատես, որոնց մեջ եղել են բարձրակարգ կինոփառատոների տնօրեններ, դիստրիբյուտորներ և այլ անձինք:
Ստեղծագործական խումբն արել է հնարավոր ամեն ինչ` «Թևանիկի» համար ճանապարհ հարթելու և հաջորդ նախագիծն առաջ տանելու համար: «100-մղոնանոց ճանապարհը պետք է սկսել մեկ քայլից...»,-նկատում է ֆիլմի ռեժիսորը:
Նշենք, որ «Թևանիկն» այս օրերին ցուցադրվում է «Մոսկվա» կինոթատրոնում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ. – Նյութն ամբողջությամբ` «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում:

Դիտվել է՝ 1808

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ