ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կառավարությունը ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալու անհրաժեշտություն չի տեսնում

Կառավարությունը ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալու անհրաժեշտություն չի տեսնում
13.06.2014 | 18:36

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի փոխանցմամբ` Հայաստանի կառավարությունը անհրաժեշտություն չի տեսնում մեր երկրում ռուսաց լեզվին շնորհել պետական կարգավիճակ:
Կառավարության նիստին հետևած ճեպազրույցում Աշոտյանն այդպես է արձագանքել «Россия сегодня» լրատվական գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովի` Ազգային ժողովում արած սկանդալային հայտարարությանը, թե Հայաստանում պետք է ավելացնել ռուսական դպրոցների թիվը, փոխել «Լեզվի մասին» օրենքը, այլապես դա կազդի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա: «Հայաստանը ունիկալ երկիր է եվրասիական տարածքում, որովհետև նաև Հայաստանում ռուսաց լեզուն պետական լեզու չէ, չունի սահմանադրական կարգավիճակ: Այն ունի սահմանադրական կարգավիճակ Բելառուսում և Ղազախստանում: Մենք չենք տեսնում անհրաժեշտություն, ես անձամբ չեմ տեսնում անհրաժեշտություն ռուսաց լեզվին տալ սահմանադրական կարգավիճակ Հայաստանում: Որովհետև Հայաստանի բնակչությունը մոնոէթնիկ է, որովհետև Հայաստանում մեր պետական լեզուն հայերենն է»:
Միևնույն ժամանակ, Աշոտյանը նշեց, թե քաղաքական կամք կա` Հայաստանում տարածելու ռուսաց լեզուն. «Որովհետև ռուսաց լեզուն նախ և առաջ մեզ համար անվտանգության տեսակետից, ռազմաքաղաքական դաշինքի մեջ լինելու պարագայում, ռուսական արտադրության զինտեխնիկայից օգտվելու համար բացառիկ միջոց է: Երկրորդ, ռուսաց լեզուն միջազգային շփման լեզու է. և´ ԱՊՀ տարածքում է այդպես, և´ Եվրասիական տնտեսական միության տարածքում է այդպես: Եվ երրորդ, ռուսաց լեզուն բանալի է հսկայական մշակութային ժառանգության»:

Դիտվել է՝ 1793

Մեկնաբանություններ