«Հայ գրականության հիմնադրամը» «Գրքի հարթակ» նախագծի շրջանակում hունիսի 26-28-ին Երևանում կազմակերպում է «Վարպետության դասեր» հայ ժամանակակից արձակագիրների մասնակցությամբ: Դասերը կվարեն ճանաչված արձակագիր Վիգեն Բերբերյանը և «Ինչպես գրել առաջին վեպը» գրքի հեղինակ, գրական գործակալ և հրատարակիչ Լող Պեշեն (Ֆրանսիա): Տարիքային շեմը մինչև 43 տարեկան է: Մասնակցել ցանկացողները անպայման պետք է ունենան հրատարակած գիրք (գրքեր) կամ հրապարակումներ մամուլում:
«Հայ գրականության հիմնադրամի» գործադիր տնօրեն, «Գրքի հարթակ» նախագծի հայաստանյան ղեկավար ԱՐԵՎԻԿ ԱՇԽԱՐՈՅԱՆԸ irates.am-ին տեղեկացրեց, որ դասընթացներն անվճար են, մասնակցության հայտեր արդեն իսկ ներկայացվել են: «Վարպետության դասերն ամենամյա՞են լինելու, թե՞ ոչ, առաժմ հստակ չէ: «Գրքի հարթակ» նախագիծը ավարտվում է այս տարի, բայց «Հայ գրականության հիմնադրամը» նպատակ ունի ամենամյա նման դասընթացներ անցկացնելու գրողների, գրաքննադատների, հրատարակիչների համար»,- ասաց Արևիկ Աշխարոյանը: