ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Փարաջանովն ու ուկրաինական պոետիկ կինոն

Փարաջանովն ու ուկրաինական պոետիկ կինոն
23.06.2014 | 13:43

Այս տարի առաջին անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում կիրականացվի «ՈՒկրաինական պոետիկ կինո» ծրագիրը` որպես Փարաջանովի հոբելյանական ծրագրի մի մաս: Կներկայացվի տարբեր տարիներին ստեղծված 10 ֆիլմ` Ալեքսանդր Դովժենկոյից մինչև մեր օրերը: Փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ Դովժենկոյից հետո ուկրաինական կինոյում կարծես թե մոռացության էր տրվել այդ ուղղությունը, և Փարաջանովն էր, որ 60-ականներին կրկին կյանքի կոչեց այն: Նրա ձերբակալումից հետո նորից մարեց այդ ալիքը:

Հավելենք, որ «Ոսկե ծիրանը» կմեկնարկի Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի վերականգնված տարբերակի ցուցադրությամբ: Փառատոնի փակման ֆիլմն է ֆրանսիացի աշխարհահռչակ ռեժիսոր Ժան-Լյուք Գոդարի «Հրաժեշտ լեզվին» Կաննի մրցանակակիր ֆիլմը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1659

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ