Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Զոհված զինվորների ծնողներն ամեն տարի պարտադիր բուժզննումներ կանցնեն

Զոհված զինվորների ծնողներն ամեն տարի պարտադիր բուժզննումներ կանցնեն
16.07.2014 | 16:49

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց զոհված զինծառայողների մայրեր Հասմիկ Մելիքյանին և Սոնա Փաշինյանին։ Նախարարը հետաքրքրվեց, թե նման ընտանիքները բժշկական ծառայություններից օգտվելու հետ կապված ինչ խնդիրներ, դժվարություններ և առաջարկներ ունեն։ Անկաշկանդ զրույցի ընթացքում մայրերն իրենց գոհունակությունը հայտնեցին ուշադիր ու հոգատար բուժաշխատողներից, բայց և հարկ համարեցին նշել, որ երբեմն առերեսվում են անհարգալից և ոչ բարյացակամ վերաբերմունքի հետ։

«Դժվար է նայել զինվոր զավակ կորցրած մայրերի աչքերի մեջ։ Մենք բոլորս պարտք ունենք ձեր հանդեպ։ Դուք չպետք է խնդրողի դերում լինեք։ Նախարարությունը հատուկ ծրագիր կմշակի, համաձայն որի՝ զինվոր զավակ կորցրած ծնողներին իրենց պոլիկլինիկաներից ամեն տարի կհրավիրեն պարտադիր որոշակի հետազոտություններ անցնելու։ Իսկ բժշկական ցուցումների դեպքում կկազմակերպվեն նաև բժշկական ավելի մեծ ծավալի ծառայություններ»,- ասաց նախարարը։
Զոհված զինծառայողների ծնողների ամենամյա բուժզննումները կազմակերպելու նպատակով Արմեն Մուրադյանը նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ղեկավարին հանձնարարականներ տվեց։
Նա անդրադարձավ նաև մայրերի կողմից հնչած դժգոհությանը` խնդրելով անհարգալից վերաբերմունքի կոնկրետ փաստերի մասին տեղեկացել՝ խոստանալով, որ յուրաքանչյուր դեպքի նկատմամբ խիստ ու կտրուկ վերաբերմունք կլինի։

Դիտվել է՝ 1848

Մեկնաբանություններ