ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՀՊԵՆ-ը՝ Շոպենի անվան միջազգային 9-րդ մրցույթի պաշտոնական նվագախումբ

ՀՊԵՆ-ը՝ Շոպենի անվան միջազգային 9-րդ մրցույթի պաշտոնական նվագախումբ
22.07.2014 | 18:38

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հրավեր է ստացել հանդես գալու Ասիայում անցկացվող միջազգային մրցույթի շրջանակներում, ընդ որում՝ որպես մրցույթի պաշտոնական նվագախումբ: Օգոստոսի 11-18-ը երիտասարդական նվագախումբը ելույթ կունենա Չինաստանի Ֆոշան քաղաքում՝ Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային 9-րդ մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների հետ, ինչպես նաև հանդես կգա մրցույթի գալա համերգին:
Նվագախումբը նաև ելույթ կունենա երկու համերգով Չինաստանի մշակութային մայրաքաղաք Գուանչժոյի հեղինակավոր համերգասրահներում՝ ներկայացնելով բազմաժանր և յուրահատուկ համերգային ծրագիր:
Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթն աշխարհի մշակութային կյանքի ամենահեղինակավոր և նշանակալի միջոցառումներից է: Վերջինիս շրջանակներում դարերի ավանդույթներ ունեցող հայ կատարողական արվեստի ներկայացումն իսկապես մեծ պատիվ և նույնքան մեծ պատասխանատվություն է:

Դիտվել է՝ 1146

Մեկնաբանություններ