ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հռոմի պապը մտահոգված է քրիստոնյաների հետապնդումներով

Հռոմի պապը մտահոգված է քրիստոնյաների հետապնդումներով
23.07.2014 | 11:05

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել բոլոր հավատացյալներին աղոթել Մերձավոր Արևելքում և ՈՒկրաինայում պատերազմների դադարեցման համար:
«Բռնությունը հնարավոր չէ հաղթել բռնությամբ: Բռնությունը հաղթում են խաղաղությամբ»,- ասել է Հռոմի պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում քարոզի ժամանակ: Նա մտահոգված է Իրաքում և Մերձավոր Արևելքի այլ երկրներում քրիստոնյաների հետապնդումների առնչությամբ:

Դիտվել է՝ 816

Մեկնաբանություններ