ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի ունեցածը կենցաղային վեճ է եղել

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի ունեցածը կենցաղային վեճ է եղել
24.07.2014 | 17:10

Թբիլիսիի հայկական եկեղեցում տեղի ունեցածը կենցաղային վեճ է եղել: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Ըստ նախարարի՝ Սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի ունեցած կենցաղային վեճը վերածվել է մեծ ընդհարման: Նախարարի կարծիքով՝ տեղի ունեցածը Վրաստանի իշխանությունների հետ կապ չունի: Մանուկյանը նկատել է, որ հայ և վրաց եկեղեցիների միջև խնդիրներ, այնուամենայնիվ, առկա են:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին վրացիների խումբը ներխուժել էր Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի պատարագի ժամանակ և ծեծել եկեղեցում գտնվող հայերին: Վրացիները հարվածել են նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, երբ վերջինս փորձել է հարթել միջադեպը:

Դիտվել է՝ 2777

Մեկնաբանություններ