Մշակույթի նախարարության տեղեկացմամբ` Բեռլինի եվրոպական մշակույթների թանգարանում «Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրի կազմակերպման նպատակով` Հայաստանում է Եվրոպական մշակույթների թանգարանի տնօրեն Էլիզաբեթ Թիթմայերը:
Ծրագրի կազմակերպման մանրամասները ճշգրտելու, ինչպես նաև ցուցանմուշներ ընտրելու նպատակով Էլիզաբեթ Թիթմայերն այցելել է Հայաստանի պատմության թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ (Մատենադարան), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Ս. Փարաջանովի տուն-թանգարան: