ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կստեղծվի «Հայ երաժշտության հանրագիտարան»

Կստեղծվի «Հայ երաժշտության հանրագիտարան»
28.07.2014 | 18:57

ՀՀ մշակույթի նախարարությունը ձեռնարկել է «Հայ երաժշտության հանրագիտարանի» ստեղծումը և հրատարակումը: Այս նպատակով մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են վաստակաշատ երաժշտագետներ, Հայկական հանրագիտարանի հրատարակչության, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության, Հայաստանի երգչախմբային ընկերության ներկայացուցիչներ:

Մշակույթի նախարարությունում հրավիրվել է վերոնշյալ հանձնաժողովի առաջին նիստը. ներկայացվել է նախարարության հանձնարարությամբ Հայկական հանրագիտարան հրատարակչության պատրաստած նախագիծը, ճշտվել է հանրագիտարանի կառուցվածքի և թեմատիկ բառացանկի սկզբունքները, ինչպես նաև ընթացիկ կազմակերպչական հարցեր:
Հավելենք, որ երաժշտական հանրագիտարաններ ունեն գրեթե բոլոր քաղաքակիրթ ժողովուրդները:

Դիտվել է՝ 1563

Մեկնաբանություններ