Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

ՍԱՊԾ-ն արգելել է «ԿՈՒՄԱՅՐԻ ԿԱԹ»-ի «ԼՈՌԻ» պանրի արտադրությունը

ՍԱՊԾ-ն արգելել է «ԿՈՒՄԱՅՐԻ ԿԱԹ»-ի «ԼՈՌԻ» պանրի արտադրությունը
29.07.2014 | 14:40

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014-ի հուլիսի 25-ի որոշմամբ` արգելվել է «ԿՈՒՄԱՅՐԻ ԿԱԹ» ՍՊԸ-ի «ԼՈՌԻ» պանիր արտադրատեսակի արտադրությունը: Այս մասին ասվում է ՍԱՊԾ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ: Կառույցի կողմից «ԿՈՒՄԱՅՐԻ ԿԱԹ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «ԼՈՌԻ» պանրի արտադրության փուլում հայտնաբերվել է «վտանգավոր սննդամթերքի թողարկում»: Ստուգումների ընթացքում պարզվել է, որ ««ԿՈՒՄԱՅՐԻ ԿԱԹ» ՍՊԸ-ի կողմից արտադրված «ԼՈՌԻ» պանիր արտադրատեսակի նմուշները, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, ԱՑԽՄ և ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին»:

ՍԱՊԾ-ն կազմակերպությանը հանձնարարական է տվել վերացնել հայտնաբերված խախտումները, ինչպես նաև «արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան»: Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչև 2014-ի օգոստոսի 10-ը:

Դիտվել է՝ 2315

Մեկնաբանություններ