Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

«Սա Երևանն է, այստեղ դու տանն ես»

«Սա Երևանն է, այստեղ դու տանն ես»
01.09.2014 | 13:12

Մինչ Երևանը փորձում է դառնալ տարածաշրջանի ամենահարմարավետ քաղաքը, երևանցիները դժգոհում են քաղաքում տիրող փոշուց և աղմուկից: «Քանդվող» քաղաքում, ուր առանց խելքը գլխին պատճառի վերաձևում, տեղափոխում, ավերում են հինն ու արժեքավորը, ուր երևանցին չի գտնում ինքն իրեն, իր քաղաքը, կոսմետիկ և այլ բնույթի աշխատանքները, անկեղծ ասած, մեծ ոգևորությամբ չեն ընդունվում:
Ինչ-որ է, ավելի լավ Երևանը փորձում է դառնալ ավելի հարմար: Քաղաքաշինական միջոցառումները շարունակվում են: Բարեգործական սառը լոգանքները` նույնպես: Ամառը թեժ էր, քաղաքս անգամ հասցրեց պատերազմի վտանգ վերապրել, քննարկել եզդիների տեղահանումը: Խաղաղասիրական ցույցեր ու գարեջրի փառատոն էլ ունեցանք:
Արդեն աշուն է: Նրանք, ովքեր ամառային հանգստից բան չհասկացան, կդժգոհեն քրոնիկական հոգնածությունից, հանգիստը վայելողները` հետարձակուրդային դեպրեսիայից: Վերադառնալով քաղաքաշինական անցուդարձին, պետք է հուսալ, որ քայլելու ենք ավելի լավ ասֆալտի վրա, մայթերն էլ մայթի նման են լինում, բակերը` բարեկարգ, դեռ ձմռանն էլ բարձրահարկ շենքերի տակով անցնելիս` սառցալուլայի գխիդ ընկնելու հավանականությունը քիչ է լինելու... Իսկ դուք ասում եք` Թաիթի՜...


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 975

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

2050-ի տես­լա­կա­նի կե­նա­ցը