Սեպտեմբերի 16-19-ը «Մոսկվա» կինոթատրոնում կանցկացվի «Հնդկական ֆիլմերի շաբաթ» ծրագիրը, որը նվիրվում է Բոլիվուդի 100-ամյակին: Ծրագրի շրջանակում կցուցադրվեն սիրային, դրամատիկ սյուժեներով 4 ֆիլմեր, որոնցում ներառված են ինչպես ավանդական հնդկական, այնպես էլ ժամանակակից ռոք երաժշտություններ: Կցուցադրվեն «Ռոք աստղ», «Ես դեռ կենդանի եմ», «Կյանքը չի կարող ձանձրալի լինել», «Վեեր Զաարա» ֆիլմերը։