ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Եթե սիրում են հեքիաթ պատմել և տիրապետում են բարբառի

Եթե սիրում են հեքիաթ պատմել և տիրապետում  են բարբառի
22.09.2014 | 19:05

Մեկնարկում է «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի վեցերորդ մրցույթ-փառատոնը:
Մասնակցում են բոլոր նրանք, ովքեր սիրում են հեքիաթ պատմել և տիրապետում են բարբառի: Նախապատվությունը տրվում է ավանդական ժողովրդական հեքիաթին: Մրցույթ-փառատոնի նախընտրական մարզային փուլն իրականացվել է: Ընտրական փուլ անցած մասնակիցները կմրցեն Հովհաննես Թումանյանի թանգարանում: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին:
Հեքիաթասացության և բարբառի 6-րդ փառատոնին մասնակցում են նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ ասորիներ, հույներ, վրացիներ, ռուսներ, ուկրաինացիներ, բելառուսներ, գերմանացի¬ներ, լեհեր, եզդիներ, քրդեր և հրեաներ:

Դիտվել է՝ 735

Մեկնաբանություններ