ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Սկսվում են Հայոց ցեղասպանության մասին թուրք ռեժիսորի «Սպի» ֆիլմի եվրոպական ցուցադրությունները

Սկսվում են Հայոց ցեղասպանության մասին թուրք ռեժիսորի «Սպի» ֆիլմի եվրոպական ցուցադրությունները
27.09.2014 | 14:12

Ըստ orer.eu-ի՝ համբուրգցի թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի Հայոց ցեղասպանության մասին «Սպի» ֆիլմի գերմանական առաջին ցուցադրությունը տեղի է ունենալու Համբուրգում՝ սեպտեմբերի 25-հոկտեմբերի 4-ն անցկացվող ավանդական կինոփառատոնի շրջանակներում։ Ռեժիսորին տրվելու է փառատոնի հատուկ Դագլաս Սըրկ (Douglas Sirk Award) մրցանակը՝ ստեղծագործական կյանքի ընթացքում ձեռք բերած նվաճումների համար։
Կինոփառատոնի տնօրեն Ալբերտ Վայդերսփիելի փոխանցմամբ՝ նրա ֆիլմերը խորապես արմատացած են Համբուրգում ու Համբուրգը դրել են կինեմատոգրաֆիայի աշխարհի քարտեզի վրա, նրա ֆիլմերը սկզբնակետ են թուրքական ծագումով գերմանացի ռեժիսորների համար։
«Սպի» ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է այս տարի՝ օգոստոսի 31-ին, Վենետիկի կինոփառատոնում։ Հոկտեմբերի 14-15-ին ֆիլմը կցուցադրվի Ֆրանսիայում։ Իբրև ցուցադրությունների մեծ սկիզբ ֆիլմի հեղինակները նշում են հոկտեմբերի 16-ը։

Դիտվել է՝ 1246

Մեկնաբանություններ