ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Գինու ավանդական փառատոն

Գինու ավանդական փառատոն
30.09.2014 | 12:14

Հոկտեմբերի 4-ին Արենիում տեղի կունենա Արենի գինու ավանդական փառատոն` գործարանային արտադրության գինիների փառատոն-ցուցահանդեսով և գինու պատրաստման գործընթացի ցուցադրությամբ, գեղարվեստական համարների կատարումներով: Արենի գինու ավանդական փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 1-5-ին` Վայոց ձորի գինեգործական հինգ համայնքներում: Փառատոնին հրավիրված են հյուրեր և մասնագետներ այլ երկրներից։

Գինու ավանդական փառատոնը միտում ունի զարգացնելու տեղական գինեգործությունը: Խոսվում է նաև փառատոնը միջազգային դարձնելու հեռանկարների մասին:

Դիտվել է՝ 995

Մեկնաբանություններ