ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Շառլ Ազնավուրը հուսով է, որ մինչև իր վախճանը կտեսնի հայ-թուրքական հաշտեցումը

Շառլ Ազնավուրը հուսով է, որ մինչև իր վախճանը կտեսնի հայ-թուրքական հաշտեցումը
01.10.2014 | 17:02

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրը, որը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, շվեյցարական «RTS» հեռուստաալիքին տված հարցազրույցում վրդովմունք է հայտնել Հայոց ցեղասպանության թուրքական ժխտման կապակցությամբ և կոչով դիմել թուրքերին ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին:

Հաղորդավարի այն հարցին, թե հնարավո՞ր է երբևէ հաշտեցում հայերի և թուրքերի միջև, Շառլ Ազնավուրը պատասխանել է. «Անկասկած, հարկավոր է այդ անել, քանի որ մենք ժողովուրդներ ենք, որոնք շատ առումներով նման են միմյանց: Մենք բազմաթիվ շփման կետեր ունենք: Բացի այդ, ծիծաղելի եմ համարում, որ այսօր մի կողմից ատելություն կա, իսկ մյուս կողմից՝ հիշողության բացակայություն և մշտական սուտ»:
Ավելին, 90-ամյա երգիչը հույս է հայտնել, որ մինչև իր վախճանն ականատես կլինի հայերի և թուրքերի հաշտեցմանը: Նա հիշեցրել է, որ Էրդողանին առաջարկվել է 2015 թվականի ապրիլի 24-ին Հայաստան այցելել, սակայն թուրք նախագահը դեռևս չի պատասխանել: «Իսկ եթե նա գնա, ես էլ նրա հետ կգնամ»,- ասել է Ազնավուրը:
Դիմելով Թուրքիայի նախագահին՝ երգիչն ասել է. «Ժխտումը շատ թանկ արժե: Այդ գումարները կարելի է այլ բանի համար ծախսել: Օրինակ՝ օգնել այն երիտասարդ թուրքերին, ովքեր, հնարավոր է, համալսարանում սովորելու միջոցներ չունեն: Այդ գումարները գողացվում են ժխտողների կողմից, ովքեր ոչինչ չգիտեն, որոնց հայտնի չէ՝ ինչ են պատմում և՛ թուրքերը, և՛ ադրբեջանցիները: Հարկավոր է ատել ժխտողներին: Ժխտումը մասնագիտություն է, շատ վատ մասնագիտություն»:
Ազնավուրը նաև թուրքերին է դիմել. «Ես ցանկանում եմ թուրքերին ասել, որ մենք եղբայրներ ենք, մենք միշտ եղբայրներ ենք եղել»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ չնայած պատմության ընթացքում երկու ժողովուրդներին բաժանող պահեր են եղել, հարկավոր է հաղթահարել դրանք և նորից սկսել ապրել միասին:
Հիշեցնենք, որ երեք տարի առաջ Շառլ Ազնավուրը հանդես էր եկել ծավալուն հարցազրույցով և բավականին հոռետեսական կանխատեսումներ արել Հայաստանի ապագայի մասին:

Դիտվել է՝ 741

Մեկնաբանություններ