ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Խելագարի հիշատակարանը»` բրիտանացի դերասանի մեկնաբանմամբ

«Խելագարի հիշատակարանը»` բրիտանացի դերասանի մեկնաբանմամբ
06.10.2014 | 15:37

Հոկտեմբերի 6-ին և 7-ին Երևանի պետական կամերային թատրոնում Բրիտանական «Living Pictures» ընկերությունը ներկայացնում է «Խելագարի հիշատակարանը» մոնոներկայացումը, որը հիմնված է Նիկոլայ Գոգոլի համանուն ստեղծագործության վրա: Այս մասին տեղեկացնում ենԲրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մոնոներկայացումը բեմադրել է Շինեյդ Ռուշը, իսկ Գոգոլի «Խելագարի հիշատակարանը» վիպակի հերոսին` Պոպրիշինին մարմնավորել է Ռոբերտ Բոումենը: Նրա հերոսը 40-ը բոլորած համեստ քաղծառայող է, ում կյանքում մի օր սկսում են տարօրինակ դեպքեր տեղի ունենալ: Բրիտանացի դերասանի մեկնաբանմամբ Գոգոլի գրական այս հանճարեղ ստեղծագործությունը հանդիսատեսին ստիպում է մտածել մարդկային բարոյականության, երազանքների ու իրական պայմանների համատեղության մասին:
«Ռոբերտ Բոումենը կատարելապես ներկայացնում է զգացմունքների տարաբնույթ դրսևորումներ: Նրա խաղին հետևելով` ավելի ու ավելի ես խորասուզվում ֆանտաստիկայի աշխարհում», - գրել է Western Mail-ը:
«Living Pictures» ընկերությունն առաջին անգամ է Հայաստանում:

Դիտվել է՝ 1411

Մեկնաբանություններ