ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ճանաչենք ամերիկյան գրողներին

Ճանաչենք ամերիկյան գրողներին
22.10.2014 | 15:31

ԱՄՆ-ի պետքարտուղարության նախաձեռնությամբ Այովայի համալսարանի միջազգային գրողների ծրագրով այս օրերին Հայաստան են ժամանել ամերիկացի ժամանակակից հայտնի գրողներ Գիշ Ջենը, Փիթեր Բալաքյանը, Գրեգորի Օրֆալին, Մերի Հայքմանը, Քրիսթոֆեր Մերիլը: Ծրագրի նպատակն է հանդիպել հայ ժամանակակից գրողների, ուսանողների հետ, ներկայացնել ամերիկյան ժամանակակից գրականությունը:

Գիշ Ջենը վեպերի և պատմվածքների հեղինակ է, նրա ստեղծագործությունները տպագրվել են «Նյու Յորքեր» և «Ատլանտիկ Մանթլի» ամսագրերում: Գիշ Ջենը ներկայացվել է գրաքննադատների ազգային մրցանակի և դուբլինյան միջազգային IMPAC գրքի մրցանակի: 2009 թ. նա ընտրվել է Ամերիկյան արվեստի և գիտության ակադեմիայի անդամ:
Փիթեր Բալաքյանը յոթ բանաստեղծական ժողովածուի հեղինակ է: Նրա ստեղծագործությունները հրատարակվել են ավելի քան տասը լեզուներով: Բալաքյանը բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ Գուգենհեյմի դրամաշնորհի և սոցիալական արդարության, դիվանագիտության և հանդուրժողականության համար տրվող Սպենդլով մրցանակի:
Գրեգորի Օրֆալին հրատարակել է ինը գիրք, այդ թվում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին իր հոր մասնակցության մասին պատմությունը՝ «Սուրհանդակներ կորած գումարտակից» և «Անգելենտի օրերը»՝ Լոս Անջելեսում մեծանալու մասին իր հուշերը: Վերջինն էլ արժանացել է արաբ-ամերիկյան գրքի մրցանակի և ոչ գեղարվեստական արձակ անվանակարգում դարձել ամերիկյան PEN մրցանակի դափնեկիր:
Մերի Հայքմանի բանաստեղծությունները հրատարակվել են Colorado Review-ում, Jubilat-ում, PEN բանաստեղծական շարքում:
Քրիսթոֆեր Մերիլը ամերիկացի բանաստեղծ, էսսեիստ, լրագրող և թարգմանիչ է, ինչպես նաև՝ Այովայի համալսարանի գրողների միջազգային ծրագրի ղեկավարը: Իր «Դիտելով կրակը» գրքի համար արժանացել է ամերիկյան բանաստեղծների ակադեմիայի «Լավան» երիտասարդ բանաստեղծների մրցանակի: Այսօր նրանք Հայաստանի ամերիկյան համալսարանում ներկայացրին իրենց ստեղծագործություններից հատվածներ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1449

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ