ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«ՌեԱնիմանիա» անիմացիոն կինոփառատոնի մեկնարկը

«ՌեԱնիմանիա» անիմացիոն կինոփառատոնի մեկնարկը
25.10.2014 | 15:59

Այսօր, ժամը 18:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Երևանի 6-րդ միջազգային «ՌեԱնիմանիա» անիմացիոն կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Ժամը 17:30-ին կմեկնարկի կարմիր գորգի քայլերթը: Բացման արարողությանը կհաջորդի Ստեֆան Բերլայի «Ջեքը և կկվով ժամացույց սիրտը» ֆիլմի երևանյան պրեմիերան:

Երևանի 6-րդ միջազգային «ՌեԱնիմանիա» անիմացիոն կինոփառատոնին կհյուրընկալվեն շուրջ 20 ճանաչված հյուրեր համաշխարհային անիմացիայի առաջատար երկրներից: Այս տարի կինոփառատոնը ստացել է 900 հայտ՝ շուրջ 90 երկրից, որոնցից կցուցադրվեն 400 լիամետրաժ, կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր և հոլովակներ: Փառատոնի հիմնական մրցութային ծրագրերն են՝ «Լիամետրաժ ֆիլմ», «Կարճամետրաժ ֆիլմ», «Ավարտական ֆիլմ», «Երաժշտական ֆիլմ», «Հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմեր»:

Դիտվել է՝ 1286

Մեկնաբանություններ