ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Դասընթացներ` թանգարանային ոլորտի մասնագետների համար

Դասընթացներ` թանգարանային ոլորտի մասնագետների համար
27.10.2014 | 12:13

«Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Հայաստանի ազգային կոմիտեն» և Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիան կազմակերպում են «Հանրահռչակումը բուհական և ակադեմիական թանգարաններում» խորագրով քառօրյա դասընթաց՝ համալսարանական, ակադեմիական և ինստիտուտ թանգարանների աշխատակիցների համար:

Դասընթացը վարելու են միջազգային փորձագետներ՝ Ստրասբուրգի համալսարանի փոխնախագահ, ԻԿՕՄ-ի բուհական թանգարաների և հավաքածուների միջազգային կոմիտեի նախագահ Հյուգ Դրեսսը և Ֆինլանդիայի Տամպերե քաղաքի թանգարանների տնօրեն, ԻԿՕՄ-ի մարքեթինգի և հանրահռչակման միջազգային կոմիտեի նախագահ Մարիո Ռիտա Սալոնիեմին:
Դասընթացը տեղի կունենա Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի Վ. Բրյուսովի թանգարանում: Փորձագետները կվարեն նաև վարպետության դասեր թանգարանագիտության և տուրիզմի բաժնի ուսանողների համար:

Դիտվել է՝ 683

Մեկնաբանություններ