ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հայ երեխաները կմասնակցեն Սոֆիայում կայանալիք ցուցահանդեսին և մրցանակաբաշխությանը

Հայ երեխաները կմասնակցեն Սոֆիայում կայանալիք ցուցահանդեսին և մրցանակաբաշխությանը
01.11.2014 | 14:30

Սոֆիայում կայացել է «Հայրենիքիս հեքիաթների, առասպելների և լեգենդների աշխարհը» մանկապատանեկան նկարչական մրցույթը:

Մրցույթին ներկայացվել են 126 ստեղծագործություններ՝ 6 երկրներից: Հայաստանից մրցույթին մասնակցել են 12-ամյա Լիլի Մանյանն իր «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ստեղծագործությունով՝ զբաղեցնելով 2-րդ մրցանակային տեղը, 8-ամյա Մոնիկա Մելքոնյանը՝ «Սասունցի Դավիթ» աշխատանքով՝ 3-րդ տեղը, 13-ամյա Զարուհի Գևորգյանցն իր «Ժամանակը» աշխատանքով՝ արժանացել է խրախուսական մրցանակի:
Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած երեխաները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոնվենցիայի Սոֆիայի տարածաշրջանային կենտրոնի հրավերով` դեկտեմբերի 1-ին կմասնակցեն Սոֆիայում կայանալիք ցուցահանդեսին և մրցանակաբաշխությանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել՝ հետևյալ կայքէջը:

Դիտվել է՝ 1164

Մեկնաբանություններ