Գերմանիայի Աուգսբուրգ քաղաքի համալսարանը ներկայացրել է Նոբելյան մրցանակակիր Թոմաս Մանի և նրա ընտանիքի անդամների՝ նախկինում չհրապարակված նամակները՝ գրել է Deutsche Welle-ն։ Նամակները համալսարանին է նվիրել Յոնաս գերմանա-ամերիկյան ամուսնական զույգը։ Նամակները 71-ն են, հասցեագրված են Կլաուս և Իլսեդորա Յոնասներին 1949-1991 թթ.՝ Մանի, նրա կնոջ և որդու կողմից։
Նամակներում հիմնականում խոսքը Կլաուս Յոնասի մատենագիտական աշխատանքների մասին է, որոնց գիտական նյութը եղել է Թոմաս Մանի և նրա որդու գրական գործունեությունը։ Նամակները Ման-Յոնաս ընտանիքների երկարատև բարեկամության ժամանակագրությունն են և հրապարակվել են «Թոմաս Մանի ընտանիքի 3 սերունդները» գրքում, որի շնորհանդեսը կայացել է Աուգսբուրգի համալսարանում։