ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Ճարտարապետական բեկորների բացօթյա ցուցադրություն»

«Ճարտարապետական բեկորների բացօթյա ցուցադրություն»
14.11.2014 | 17:32

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպվել է «Ճարտարապետական բեկորների բացօթյա ցուցադրություն»: Ներկայացվել է հուշարձանի տարածքից հայտնաբերված ճարտարապետական քանդակազարդ, առաջին աստիճանի թմբկապատի արտաքին քանդակագոտու և քիվի վերնասալի հիսուն բեկոր: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունից», նշելով, որ նախորդներից այս ցուցադրությունն առանձնանում է նյութի ընտրությամբ` հատուկ ուշադրություն է դարձվել զարդաքանդակների ներկայացմանը: 20-ից ավելի բեկորներ ցուցադրվում են առաջին անգամ:

Դիտվել է՝ 776

Մեկնաբանություններ