ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Իրականության ու իմիտացիայի միջև

Իրականության ու իմիտացիայի միջև
27.11.2014 | 15:07

«Վերջին 24 ժամվա ընթացքում հրկիզել են Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ Շահեն Պողոսյանի, Վարդան Հակոբյանի, Վարուժան Ավետիսյանի և Սուսաննա Մելքոնյանի ավտոմեքենաները:

Այս բոլոր ավտոմեքենաներին վերաբերող ընդհանուր հանգամանքն այն է, որ դրանք մասնակցել են «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթերին»,-կարդում ենք «Նախախորհրդարանի» անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանի գրառման մեջ:
Այս գրառման բովանդակությունը ինձ, մեղմ ասած, զարմացնում է:
Համաձայնեք, որ «Նախախորհրդարանը»՝ իր սահմանափակ ազդեցությամբ, ռեսուրսներով, բնավ էլ վտանգ չի ներկայացնում իշխանությունների համար: Զարմանալի է, որ իշխանությունները հանդուրժող են իրենց հրաժարականը պահանջող ուժերի, նրանց անդամակցած գործարարների նկատմաբ ու թիրախ են դարձրել մի սուբյեկտի, որի ակցիաները սահմանափակվում են մի քանի տասնյակ մարդկանցով:
Ամեն դեպքում՝ պատկան մարմիններն այս հաղոդագրությանը պետք է օպերատիվ արձագանքեն և մեղավորներն ու շարժառիթները պարզվեն, մանավանդ որ հեղինակը տեղի ունեցածին ակնհայտ քաղաքական աստառ է տալիս:
Իսկ եթե այս ամենը շոու է ու ինքնագովազդ, հանրության ուշադրությունը սեփական գործունեության վրա սևեռելու նպատակ ունի, դրա մասին նույնպես հասարակությունը պետք է իրազեկվի:
Սրանից քսան տարի առաջ, հիշում եմ, եղել է մի դեպք, երբ մեր քաղաքական գործիչներից մեկն իր վրա պսևդո հարձակում էր կազմակերպել՝ վարկանիշը բարձրացնելու նպատակով: Նույնիսկ այն ժամանակ հասարակությունը չհավատաց այդ գործչին, որովհետև նա ոչ մեկին չէր հետաքրքրում, չափից ավելի «անշառ» էր, որպեսզի ինչ-որ մեկի կողմից վնասվեր…


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1529

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ