Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Կավե արձաններից մինչև աղբաման

Կավե արձաններից մինչև աղբաման
28.11.2014 | 10:58

Երևան քաղաքը զարդարող անվանի մարդկանց կավե քանդակները բուռն ընդունելություն գտան երևանցիների շրջանում: Հետաքրքրվում էին, նստում նրանց կողքին, լուսանկարվում: Տհաճ միջադեպերից էլ չխուսափեցինք: Պարբերաբար ահազանգ էր հնչում՝ կոտրել են Ֆրունզիկ Մկրտչյանի տակառիկը, գողացել են Տիգրան Պետրոսյանի շախմատը և այլն: Դրանց գեղագիտական հատկանիշներն էլ քննարկվեցին ու քննադատվեցին, նախաձեռնողներն էլ փորձեցին բացատրել, որ դրանք ժամանակավոր են, կավից են, դաստիարակչական նշանակություն ունեն, ի վերջո, մերն են: Երևանի հարմարավետությունն ու մաքրությունն ապահովող նստարանները, աղբամանները, պարզվում է, նույնպես զերծ չեն մնում ոտնձգությունից: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ համայնքապատկան գույքի նկատմամբ առնվազն տարօրինակ վարքագիծ ու անփույթ վերաբերմունք է ցուցաբերվում, ավելին, դրանք պարբերաբար կոտրում են: Առկա են նաև նոր աղբամանները գողանալու դեպքեր: Երևանցիներին հորդորում են նստարանների ու աղբամանների նկատմամբ արատավոր ցանկացած երևույթ նկատելու դեպքում թեժ գծով ահազանգել Երևանի քաղաքապետարան:
Հավելենք, որ 2012-ից մինչ օրս Երևանում տեղադրվել է շուրջ 1800 նորաոճ նստարան: Նորացվել ու ավելացել են նաև աղբամանները՝ ի տես աղբն ու ձեռքին եղածը փողոց նետողների:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1229

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ