Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Անահիտ» լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը մեծ էկրանին

«Անահիտ» լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը մեծ էկրանին
24.12.2014 | 21:31

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ (կինոնկարների արտադրության ծրագրով 2010-2014 թթ.), «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ն իրականացրել է «Անահիտ» լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմի արտադրության գործընթացը:
Մեր մանկության ամենասիրելի պատմություններից մեկի հիման վրա նկարահանված անիմացիոն մուլտֆիլմը ստեղծվել է ավանդական նկարչական մուլտիպլիկացիայի տեխնոլոգիայով և եռաչափ գրաֆիկայի կիրառմամբ /3D/: Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոցի հմուտ մուլտիպլիկատորների և անիմացիայի գիտակների շնորհիվ այն լիովին նոր հարթության վրա է բարձրացնում հայկական ժամանակակից մուլտարտադրությունը:
Մուլտֆիլմը նկարահանվել է Ղազարոս Աղայանի «Անահիտ և Վաչագան» հեքիաթի հիման վրա: Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Անահիտը հասարակ գորգագործ է, իսկ Վաչագանը՝ թագավորի որդի: Վաչագանը հանուն Անահիտի սիրո արհեստ է սովորում և այդ արարքով գրավում Անահիտի սիրտը: Ամբողջ ֆիլմը ստեղծվել է հիմնականում այս սյուժեի շուրջ: Ստեղծագործական խումբը փորձել է հասցնել հանդիսատեսին անսահման սիրո գաղտնիքը, սիրո ուժը, նաև այն, որ արհեստ իմացող մարդու համար դժվար պահերին միշտ էլ մի դուռ բացվում է: Ինչպես ցանկացած հեքիաթի, «Անահիտի» հիմքում ևս բարու և չարի հավերժական պայքարն է: Այս ուսուցողական մուլտֆիլմը սովորեցնում է գնահատել արվեստը, լինել իմաստուն և համբերատար:
Ս. թ. դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի կունենա «Անահիտ» լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմի հայաստանյան պրեմիերան՝ ստեղծագործական կազմի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:

Դիտվել է՝ 1654

Մեկնաբանություններ