Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթի անվանակարգերը հիմնականում առնչվում են Ցեղասպանության 100-րդ տարելիցին

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթի անվանակարգերը հիմնականում առնչվում են Ցեղասպանության 100-րդ տարելիցին
13.01.2015 | 15:07

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը հունվարի 16-ը՝ ժամը 12.00-ն է։ Հասարակական կազմակերպությունների համար հայտարարված հերթական մրցույթի անվանակարգերը հիմնականում առնչվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին («Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացում: Թեմայի օգտագործումը ՀՀ և սփյուռքի մատաղ սերնդի դաստիարակության գործընթացներում», «Ցեղասպանություն և մշակույթ», «Հայոց ցեղասպանության վերապրածներ. պատմություններ, հիշողություններ, վավերապատումներ», «Հայ ժողովրդի ինքնապաշտպանության հերոսական էջեր. անցյալի դասերը և ապագայի մարտահրավերները» և այլն)։

Մրցույթում ընդգրկված են նաև «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» և «Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում» անվանակարգերը։
Նշենք, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպություն։
Մրցույթին մասնակցելու համար մրցութային հայտը պետք է ներկայացվի մինչև 2015 թվականի հունվարի 16-ը՝ ժամը 12:00-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-16:00 (ընդմիջում 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: Հայտի, ծրագրի և ֆինանսական նախահաշվի ձևերը` ներբեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի heh.am պաշտոնական ինտերնետային կայքից:

Դիտվել է՝ 2300

Մեկնաբանություններ