Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Զվարճանքի օբյեկտները` կեսգիշերից հետո

Զվարճանքի օբյեկտները` կեսգիշերից հետո
21.01.2015 | 15:16

Մեր քաղաքը փորձ է անում ազատվել աղմուկից, երաժշտանման կլկլոցից, հրթիռակոծությունից, գոնե կեսգիշերից հետո: Վերջինիս դեպքում օրենքը բազմիցս խախտվում է, ու ոչ ոք սիրտ չի անում խափանել ուրախացող մարդկանց կեսգիշերային զվարճանքը: Ինչ վերաբերում է բնակելի տարածքներում գտնվող զվարճանքի օբյեկտներին, կգործեն դրանք ժամը 24:00-ից հետո, թե չեն գործի, կախված է քաղաքացիների ներկայացրած դիմում-բողոքներից: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ վերջին երկու տարում, հաշվի առնելով մեր համաքաղաքացիներին պատճառվող անհարմարությունները, կեսգիշերից հետո գործունեություն ծավալելու իրավունքից զրկել են նմանատիպ 39 օբյեկտի: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ ընդգծել է, որ մշակել և ներկայացրել են օրենքի նոր նախագիծ, որով կարգելվի զվարճանքի օբյեկտների տեղակայումը բազմաբնակարան բնակելի շենքերի տարածքներում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 936

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ