ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Նորաստեղծ թանգարան

Նորաստեղծ թանգարան
30.01.2015 | 13:21

Երևանում Պանթեոնի տարածքում իր դռներն է բացել Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: Այն ունի 8 սրահ: Ներկայացված է 136 ցուցանմուշ: Նախագծի հեղինակն ու ճարտարապետն է Արթուր Մեսչյանը: Հիշեցնենք, որ 2013-ի մայիսի 30-ին, Հայաստանի Հանրապետության նախագահի առաջարկով «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր նիստում որոշում ընդունեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ ստեղծելու մասին: Այդ որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ մշակույթի նախարարությանը տրամադրվեց Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող նախկին մշակույթի պալատը, որի հիմքի վրա կառուցվեց թանգարան-ինստիտուտի նոր շենքը:
Թանգարան-ինստիտուտը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով. ունի համերգասրահ, մշտական ցուցադրություն և ժամանակավոր ցուցահանդեսների հնարավորություն: Կառույցի շրջանակում կգործեն գիտահետազոտական կենտրոնը, երաժշտական ստուդիան, գրադարանը, հրատարակչությունը:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտին առաջին նվիրատվությունը կատարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը` հանձնելով Կոմիտասին պատկանող արծաթյա գրչամանը:

Դիտվել է՝ 3560

Մեկնաբանություններ