ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Փարավոն Միրզոյանն ազատվել է Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնից

Փարավոն Միրզոյանն ազատվել է Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնից
30.01.2015 | 13:47

Փարավոն Միրզոյանն այլևս Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենը չէ: Աշխատանքից ազատման պատճառը տարիքն է: Անցյալ տարեվերջին լրացել է նրա 65 տարին: «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի համաձայն, ՊՈԱԿ-ների տնօրենները կարող են պաշտոնավարել մինչև 65 տարեկանը: Պատկերասրահի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել գիտական գծով փոխտնօրեն Հայկանուշ Հակոբյանը, առաջիկայում կհայտարարվի մրցույթ՝ տնօրենի թափուր պաշտոնի համար:

Դիտվել է՝ 1089

Մեկնաբանություններ