ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Տպագրվում են մարզում ստեղծագործող երիտասարդների գործերը

Տպագրվում են մարզում ստեղծագործող երիտասարդների գործերը
06.02.2015 | 13:29

Փետրվարի 5-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնը հյուրընկալել էր մարզի անվանի և երիտասարդ ստեղծագործողներին: Բոլորը հավաքվել էին՝ նշելու «Մի կտոր ինձնից» գրքի շնորհանդեսը:

Նշենք, որ գիրքը հրատարակվել է ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի կողմից իրականացված «Երիտասարդ ստեղծագործողներ» ծրագրի շրջանակներում: Ծրագրի աշխատակազմը շրջել է մարզի ավելի քան 40 համայնքներով և հանդիպումներ ունեցել մարզի երիտասարդ ստեղծագործողների հետ: Արդյունքում հավաքագրվել է ավելի քան 300 աշխատանք: Դրանց ուսումնասիրության արդյունքում մասնագետների կողմից ընտրվել է մարզի 24 երիտասարդի 80 ստեղծագործություն:
Գրքի հեղինակները Վայոց ձորի 12 գյուղական և քաղաքային համայնքներից են, գրքում ներառված են ինչպես բանաստեղծություններ, այնպես էլ՝ պատմվածքներ։ Տպագրվել է գրքի 100 օրինակ, որի մի մասը ծրագրի կազմակերպիչները նվիրեցին հեղինակներին, իսկ մյուս մասը տեղ կգտնի մարզի տարբեր գրադարաններում:
Գրքի շորհանդեսին ներկա էին Վայոց ձորի փոխմարզպետ Մելս Հարությունյանը, «Վարդաձոր» թերթի խմբագիր Սվետլանա Դովլաթյանը, ներկայացուցիչներ մարզետարանից, ՀԿ սեկտորից, Եղեգնաձորի և Վայքի ավագ դպրոցների տնօրինությունը:
Գրքի հեղինակները ներկայացրին իրենց ստեղծագործությունները, իսկ հեղինակներից մեկը՝ Արման Վարդանյանը, ներկայացրեց գրքում տեղ գտած բանաստեղծության խոսքերի հիման վրա գրված իր երգը:

Դիտվել է՝ 569

Մեկնաբանություններ