ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Կոմիտաս» ալբոմը տրամադրվելու է աշխարհի խոշոր համալսարանների գրադարաններին

«Կոմիտաս» ալբոմը տրամադրվելու է աշխարհի խոշոր համալսարանների գրադարաններին
11.02.2015 | 14:50

ՀՀ մշակույթի նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Պրոլայթինգ» ընկերության համագործակցությամբ թողարկվել է Կոմիտաս Վարդապետի 145-ամյա հոբելյանին նվիրված նորընծա ձայնասկավառակը: Այստեղ ընդգրկված են Կոմիտասի լուսանկարներն ու մատիտանկարները, Վարդապետի կատարմամբ պահպանված ձայնագրությունները, ինչպես նաև Հայաստանի երաժշտական կոլեկտիվների կոմիտասյան ստեղծագործությունների լավագույն կատարումները: Թվայնացված ալբոմը համալրել է Հանրային ռադիոյի ոսկե ձայնադարանը: Ներառում է հայերեն և անգլերեն 7 աուդիո և 1 մուլտիմեդիա սկավառակներ: Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ հավաքածուն ոչ միայն սերունդներին փոխանցվող մշակութային արժեք է, այլև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ներկայացվող կոչնակ` ուղղված ամբողջ աշխարհին: Այն նախատեսված չէ վաճառքի համար, տրամադրվելու է աշխարհի խոշոր համալսարանների գրադարաններին:

«Կոմիտաս» ալբոմի թողարկման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 25 մլն դրամ, իսկ Հանրային ռադիոյի ոսկե ձայնադարանը համալրելու ծրագրի համար՝ ավելի քան 64 մլն դրամ:

Դիտվել է՝ 821

Մեկնաբանություններ