ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հրաժեշտ Մատյորային

Հրաժեշտ Մատյորային
15.03.2015 | 12:11

Մոսկվայում 78 տարեկանում վախճանվել է Վալենտին Ռասպուտինը: Մի քանի օր առաջ նա տեղափոխվել էր հիվանդանոց և չորս օր կոմայի մեջ էր: ՌԴ գրողների միության քարտուղար Գենադի Իվանովն ասել է, որ սովորաբար Իրկուտսկում ապրող գրողը վերջին մի քանի ամիսներին ապրում էր Մոսկվայում և իրեն լավ չէր զգում, մեկ հիվանդանոցում էր, մեկ՝ տանը: Վալենտին Ռասպուտինը ծնվել է1937-ի մարտի 15-ին, Իրկուտսկի շրջանի Ատալանկա ՈՒստ-ՈՒդինսկ գյուղում: 70-80-ականներին սոցռեալիզմի կարևորագույն մաս դարձած գյուղագրությունը գործնականում պայքար էր սոցռեալիզմի կաղապարված պատկերացումների դեմ, որոնք ջարդելով՝ գրականություն էր վերադարձնում կենդանի մարդուն իր ամենապարզ խնդիրներով: Վալենտին Ռասպուտինը գյուղագրության ամենաերիտասարդ և նշանավոր ներկայացուցիչներից էր: Նրան ԽՍՀՄ և Ռուսաստանի պետական մրցանակներ են շնորհվել իր հրաշալի արձակի համար: «Հրաժեշտ Մատյորային», «Ֆրանսերենի դասերը», «Ապրիր և հիշիր», «Հրդեհ», «Վերջին ժամկետը» գրքերը սպառվում էին մեր օրերի համար ֆանտաստիկ միլիոնավոր տպաքանակներով, նրա գրքերի հիման վրա նկարահանվել են ֆիլմեր: Ռուս գրականության ամենահայտնի գրողներից մեկի հոգեհանգիստը կկատարվի Մոսկվայում, հուղարկավորությունը՝ Իրկուտսկում:

Դիտվել է՝ 1052

Մեկնաբանություններ