Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Երևանի պարարվեստի քոլեջի պատվիրակությունը կմասնակցի «Անտրե» փառատոնին

Երևանի պարարվեստի քոլեջի պատվիրակությունը կմասնակցի «Անտրե» փառատոնին
26.03.2015 | 20:29

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Երևանի պարարվեստի պետական քոլեջի պատվիրակությունը մարտի 27-29-ը կմասնակցի Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքում կայանալիք ԱՊՀ մասնակից-երկրների պարարվեստի քոլեջների «Անտրե» փառատոնին: Փառատոնին մասնակցում է 7 երկրի պատվիրակություն` Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից: «Անտրե» փառատոնի ծրագիրն ընդգրկում է համերգային ելույթներ, վարպետության դասեր, շնորհանդեսներ, ստեղծագործական հանդիպումներ բալետի անվանի գործիչների հետ:

Փառատոնին Հայաստանի պատվիրակությունը հանդես կգա Պ. Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետից` «Պա-դե-տրուա», «Պրելյուդ» (Է. Բազդասարյանի երաժշտությամբ), «Զուգապար» (Պ. Չայկովսկու երաժշտությամբ) համերգային համարներով: Փառատոնին Երևանի պարարվեստի քոլեջի տնօրեն, ՀՀ վաստակավոր մանկավարժ Հասմիկ Մարկոսյանը և քոլեջի փորձառու մանկավարժ, Մովսես Խորենացու մեդալակիր Տաթևիկ Ղարիբյանը կներկայացնեն քոլեջի պատմությունը և գործունեությունը:

Դիտվել է՝ 935

Մեկնաբանություններ