Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հավաքված գրականությունը կփոխանցվի սահմանամերձ բնակավայրերին

Հավաքված գրականությունը կփոխանցվի սահմանամերձ բնակավայրերին
27.03.2015 | 20:19

Մեկնարկել է «Գրքի բանկ» ծրագիրը: Նվիրատվության տաղավարն այս տարի տեղադրվել է Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հարևանությամբ: Հավաքված գրականությունը որպես նվեր կփոխանցվի ՀՀ սահմանամերձ բնակավայրերի, տարբեր զորամասերի, ինչպես նաև մանկապարտեզների գրադարաններին։ Տաղավարը տեղադրված կմնա մեկ տարի, և բոլոր նրանք, ովքեր կցանկանան իրենց մասնակցությունն ունենալ ու գիրք նվիրել, կարող են այցելել և ավելացնել գրքի բանկի հաշվեկշիռը:

«Գրքի բանկ»-ն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ՝ քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի և «Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ:

Դիտվել է՝ 635

Մեկնաբանություններ