ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ջուլիանա Մուրը՝ «վատ դերասանուհի»

Ջուլիանա Մուրը՝ «վատ դերասանուհի»
31.03.2015 | 14:18

Հոլիվուդյան դերասանուհի Ջուլիանա Մուրը չի դառնա Թուրքիայի զբոսաշրջային արշավի դեմքը, գրում է Hürriyet Daily News-ը՝ որոշումը կայացրել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը: Թուրք պաշտոնյաներին դուր չի եկել Թուրքիայի զբոսաշրջության գովազդում Մուրի «վատ դերասանական աշխատանքը» և պահանջել են կրկին նկարահանել տեսանյութը: Ջուլիանա Մուրը հրաժարվել է, և նախագիծն չեղյալ է հայտարարվել: «Home of» տեսանյութի վրա աշխատել է Iconisus & I Mean It գործակալությունը: Նախագծի ընդհանուր արժեքը 4 միլիոն դոլար է:

Դիտվել է՝ 711

Մեկնաբանություններ