ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հեռանում են միությունից

Հեռանում են միությունից
03.04.2015 | 19:18

ՀՀ վաստակավոր արտիստներ Նելլի Խերանյանն ու Տիգրան Ներսիսյանը հեռանում են Հայաստանի թատերական գործիչների միությունից: Ըստ լուրերի` հեռացումը կապված է «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հետ: Տիգրան Ներսիսյանի ու Նելլի Խերանյանի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Այլևս չենք ցանկանում լինել միության շարքերում: Երախտապարտ ենք ու շնորհակալություն ենք հայտնում 20 տարիների ընթացքում միությունը ղեկավարած երկու նախագահներին ու նրանց շուրջ համախմբված աշխատակազմին: Շնորհակալ ենք նաեև տարիների ընթացքում համագործակցության, մեր հանդեպ տածած սիրո, հարգանքի, գնահատանքի համար, ինչը կկրենք մեր հոգում և սրտում հավետ»:
Ինչ վերաբերում է մրցանակաբաշխությանը: Տղամարդու լավագույն դերակատարման համար մրցանակներ են ստացել Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասան Կարեն Քոչարյանը և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը: Տղամարդու դերի լավագույն կատարման համար ներկայացված էր մրցանակի նաև Տիգրան Ներսիսյանը:

Դիտվել է՝ 1100

Մեկնաբանություններ