Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Ապրիլի 21-ին հայ և թուրք երաժիշտները Ստոկհոլմում համատեղ ելույթ կունենան

Ապրիլի 21-ին հայ և թուրք երաժիշտները Ստոկհոլմում համատեղ ելույթ կունենան
06.04.2015 | 13:00

Շվեդիայի PEN-ակումբում Օսմանյան կայսրությունում հայերի և ազգային այլ փոքրամասնությունների ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ապրիլի 21-ին հատվածներ կընթերցեն ռումինահայ գրող և քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանի «Շշունջների գիրք» ստեղծագործությունից: Ընթերցումից առաջ և հետո համատեղ ելույթ կունենան հայ և թուրք երաժիշտներ Հայկ Հակոբյանն ու Հաքան Վրեսկալը: Ծրագիրը կանցկացվի Բեռլինյան միջազգային գրական փառատոնի «Համաշխարհային ընթերցանություն» ակցիայի շրջանակում: Ակցիայի անցկացման ստորագրահավաքին արդեն ամբողջ աշխարհի 300 գրող է միացել, այդ թվում՝ Նոբելյան 6 մրցանակակիր:

Դիտվել է՝ 645

Մեկնաբանություններ