Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքական դեսանտ Վաշինգտոնում

Թուրքական դեսանտ Վաշինգտոնում
18.04.2015 | 11:45

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ապրիլի 18-ին այցելելու է Վաշինգտոն՝ փորձելու ազդել 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների 100-րդ տարելիցի կապակցությամբ Սպիտակ տան պաշտոնական հայտարարության վրա, գրում է «Հյուրիեթը»: Չավուշօղլուն հանդիպելու է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսի, Սենատի Հանրապետական մեծամասնության ղեկավար Միչ ՄաքՔոնելի հետ: Ըստ «Հյուրիեթի», Չավուշօղլուն փորձելու է հորդորել, որպեսզի Օբաման իր ուղերձում չասի «գենոցիդ» բառը:

Դիտվել է՝ 543

Մեկնաբանություններ