ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Երևան է ժամանելու լեգենդար «Քրոնոս» քառյակը

Երևան է ժամանելու լեգենդար «Քրոնոս» քառյակը
20.04.2015 | 02:02

Մասնագետների գնահատմամբ` «Քրոնոս»-ը մի այլ ուղղություն և որակ է լարային քառյակների համաշխարհային պատմության մեջ: Հատկանշական է, որ քառյակն իր վերաբերմունքն է արտահայտելու Ցեղասպանության առիթով: «Քրոնոսը» նոր գործ է պատվիրել հայկական ծագմամբ ամերիկացի կոմպոզիտոր Մարի Կույոմջյանին: Այդ ստեղծագործության համաշխարհային պրեմիերան տեղի կունենա «Երևանյան հեռանկարներ» փառատոնիշրջանակներում: «Հուզիչ է, որ մեծանուն երաժիշտներն ապրիլին կլինեն մեր երկրում և իրենցխոնարհումը կբերեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,-փաստում է «Երևանյան հեռանկարների» տնօրենը ու հավելում, որ տարվա ընթացքում այլ մեծանուն երաժիշտների համերգներ էլ կլինեն:

Դիտվել է՝ 1028

Մեկնաբանություններ