«Արտ Ֆեստ-2015» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնի բացումը տեղի կունենա մայիսի 11-ին, ԵԹԿՊԻ-ի ուսանողական թատրոնում` «Մեկ թագավորի թատրոն» պիեսի բեմադրությամբ: Փառատոնի շրջանակում կներկայացվեն արվեստի հետևյալ տեսակները՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, դիզայն և դեկորատիվ կիրառական արվեստ, կերպարվեստ՝ գեղանկարչություն, լուսանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն։
««Արտ ֆեստ» փառատոնը բացառիկ հնարավորություն է երիտասարդներին ցուցադրելու իրենց տաղանդները արվեստի բոլոր բնագավառներում: Դա հաշվետվություն է, ինչպես նաև տոն, փոխշփման և մտքերի փոխանակման հարթակ։ Համոզված եմ` կլինեն հայտնություններ: Մեզ բոլորիս մաղթում եմ սպասելիքների իրականացում»,-ասել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ, պրոֆեսոր Անետա Երզնկյանը: