Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Հայաստանը Ժնևի Գրքի միջազգային ցուցահանդեսում

Հայաստանը Ժնևի Գրքի միջազգային ցուցահանդեսում
05.05.2015 | 17:49

Ապրիլի 29-ից մայիսի 3-ը Հայաստանը մասնակցեց Ժնևի Գրքի միջազգային ամենամյա ցուցահանդես-տոնավաճառին «Հայոց ցեղասպանություն. Հիշատակ և պահանջատիրություն, ժխտողականության 100 տարի» խորագրով: Հայկական տաղավարում ցուցադրված էին Հայաստանում և արտերկրում վերջին տարիներին տպագրված հայերեն և օտարալեզու բազմաթիվ հրատարակություններ` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Խորագրի թեմայով` ցուցահանդեսի հինգ օրերին, գրքերի ցուցադրությանը զուգահեռ, կազմակերպվեցին քննարկումներ և դասախոսություններ: «Հայոց ցեղասպանության ճանաչումը և Թուրքիայի ժողովրդավարացումը» թեմայով հանդես եկավ թուրք մտավորական, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքօղլուն: Ցեղասպանության ճանաչման, ժխտողականության, դրա անպատժելիության իրավական և բարոյական հետևանքների, փոխհատուցման և պահանջատիրության մասին թեմաներով հանդես եկան Ժնևի համալսարանի հայագիտության ամբիոնի դոցենտ Վալենտինա Կալզոլարին, Ժնևի դիվանագիտության և միջազգային հարաբերությունների դպրոցի պրոֆեսոր Ալֆրեդ դե Զայասը, Ժնևի համալսարանի պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր Սևան Գարիբյանը, շվեյցարահայ լրագրող Վիգեն Չեթերյանը, բանաստեղծ Վահե Գոդելը, սոցիոլոգ և մշակութային պատմաբան Ալան Նավարա Նավասարդյանը: Հայկական հարցի վերաբերյալ Շվեյցարիայի քաղաքականությանն անդրադարձան Շվեյցարիայի հեռուստառադիոընկերության (RTS) լրագրող Ռոմեն Կլիվազը և հայ-շվեյցարական խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը:
Ցուցահանդես-տոնավաճառի վերջին օրը հայկական տաղավարում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, «Impact Hub Yerevan» կազմակերպության ներկայացուցիչները խոսեցին Հայաստանում ստեղծագործական տեխնոլոգիաների և նորարարությունների ապագայի մասին, ներկայացրին այդ բնագավառում երիտասարդ սերնդի ներուժը: Հայաստանի տաղավարը ավանդաբար ներկայացվում է Շվեյցարիայի «Հակոբ Դ. Թոփալյան» հայկական հիմնադրամի ջանքերով:

Դիտվել է՝ 789

Մեկնաբանություններ