Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մերկելը ժամանեց Մոսկվա

Մերկելը ժամանեց Մոսկվա
10.05.2015 | 21:26

Այսօր Մոսկվա է ժամանել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծաղկեպսակ են դրել Անհայտ զինվորի գերեզմանին: Ծաղկեպսակները դնելուց հետո մեկ րոպե լռություն է եղել, ապա զինվորական նվագախումբը կատարել է երկու երկրների հիմները: Արարողության ավարտից հետո նրանք քայլել են դեպի Կրեմլ, որտեղ կայացել է նրանց առանձնազրույցը: Բանակցությունների ժամանակ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև խնդիրները բացասաբար են ազդում Մոսկվայի և Բեռլինի հարաբերությունների վրա։ «Որքան շուտ այդ խնդիրները դադարեցնեն իրենց բացասական ազդեցությունը մեր հարաբերությունների զարգացման վրա, այնքան լավ կլինի։ Մենք կձգտենք դրան»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ հանդիպման ժամանակ իրենց կհաջողվի զրուցել Գերմանիայի և ԵՄ-ի հետ Ռուսաստանի հարաբերությունների զարգացման, ամենասուր հիմնախնդիրների, այդ թվում՝ ՈՒկրաինայում իրավիճակի մասին։

Դիտվել է՝ 682

Մեկնաբանություններ