Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մահացել է Թուրքիայի նախկին նախագահը

Մահացել է Թուրքիայի նախկին նախագահը
10.05.2015 | 21:27

97 տարեկան հասակում մահացել է Թուրքիայի նախկին նախագահ Քենան Էվրենը, հաղորդում է BBC-ն։ Գեներալ Էվրենը 1980-ին իշխանության էր եկել ռազմական հեղաշրջման ճանապարհով և երկիրը ղեկավարել է մինչև 1989 թվականը։ Հեղաշրջման ժամանակ բանտարկվել էր 600 հազար, կախաղան հանվել՝ 50 մարդ։ Բոլոր քաղաքական կուսակցություններն արգելված էին, առավել մեծ ճնշումների էին ենթարկվում ձախ ակտիվիստները։ 2014-ին նախկին նախագահին Թուրքիայի դատարանը ցմահ ազատազրկման էր դատապարտել։ Էվրենը, սակայն, մահացել է ոչ թե բանտում, այլ Անկարայի հիվանդանոցներից մեկում:

Դիտվել է՝ 435

Մեկնաբանություններ